Բժշկական պարագաներ
Կրծքագեղձի էկզոպրոթեզներ
Կարևոր է իմանալ: Սիլիկոնե պրոթեզը թույլատրելի է և անհրաժեշտ է կրել վիրահատությունից արդեն 6-8 շաբաթ անց: Այն դեպքում, երբ վերքն ամբողջությամբ ապաքինվել է, պետք է կրել մշտապես: Եթե շարունակում եք ստանալ ճառագայթային բուժում, կամ հետվիրահատական սպին դեռ ամբողջությանբ ձևավորված չէ, պետք է կրել օրը 2-3 ժամ: Դա կօգնի խուսափել սկոլիոզով բարդացումից:
Պրոթեզը ՉՊԵՏՔ Է կշռի այնքան, որքան բնական կուրծքն է: Բնական կրծքագեղձի քաշը հավասարաչափ տարածվում է կրծքավանդակի մակերեսով, որին սատարում է մաշկը, կրծկալը, մկանները և այլն: Էկզոպրոթեզին սատարում է միայն կրծկալը՝ ստեղծելով ճնշում ուսի վրա, որպես հետևանք առաջ բերելով սկոլիոզ` մեջքի մշտական ցավով, և լիմֆոստազի զարգացման ռիսկ:
Հետվիրահատական կրծկալը կարելի է կրել արդեն վիրահատության երկրորդ օրը, իսկ կրծքագեղձի մասնակի հատումից և պլաստիկ վիրահատությունից հետո դա պարտադիր է: Նման կրծկալը կաջակցի` թուլացնելու ճնշումը, ինչը զգալիորեն կնվազեցնի ցավային զգացողությունը և անհրաժեշտ ձև կտա կրծքին:
Փորձեք մոռանալ այն ներքնազգեստը, որը դուք կրում էիք մինչ վիրահատությունը: Մասնագիտացած ներքնազգեստը միայն պրոթեզի «զետեղարան» չէ, այլ հատուկ մշակված օրթոպեդիկ ֆունկցիոնալ բնութագծերի ողջ շարքի համադրություն է, որը թույլ է տալիս հանել ուսի ճնշվածությունը և ունենալ մաքսիմալ հարմարավետության զգացողություն:
Լավ պրոթեզն այն պրոթեզն է, որի մասին օրվա ընթացքում ոչ մի րոպե չեք հիշի:
Մի շտապեք պրոթեզ գնել առաջին իսկ պատահած խանութից: Տեղեկություն հավաքեք բոլոր արտադրողների մասին, խորհուրդ հարցրեք բժշկից կամ ծանոթից, որն անցել է այս փուլը: Մի՛ ծուլացեք, գնահատե՛ք բոլոր պրոթեզների առավելություններն ու թերությունները, հետո միայն ձեռք բերեք մաքսիմալ հարմարավետը, որն ամբողջությամբ կհամապատասխանի Ձեր էսթետիկ պահանջներին:
Հիշե՛ք՝ պրոթեզը և ներքնազգեստը Օրենքով չեն փոխանակվում և ետ չեն վերցվում: Գնում կատարեք միայն այն ժամանակ, երբ ամբողջությամբ վստահ եք Ձեր ընտրության մեջ:
Խրախուսելի չէ պրոթեզի գնման նամակագրական եղանակը, քանի որ նրա չափսը, ձևը, հյուսվածքը, քաշը և այլ բնութագրիչ հատկանիշները կախված են ոչ միայն Ձեր կրծքի չափից, այլ նաև վիրահատական միջամտության ծավալից, հետվիրահատական սպիի վիճակից, ուղեկցող բարդություններից և այլն:
Եթե որևէ խանութ պատրաստ է պրոթեզ վաճառելու համացանցի միջոցով՝ ելնելով պատվիրատուի ներկայացրած պարամետրերից, օրինակ. «Ունեմ կրծքի երրորդ չափ», երբեք մի՛ գնեք` 90% դեպքերում նման գնումը անպիտան է դառնում:
Մի խնայեք պրոթեզ ձեռք բերելիս, ընտրեք բարձրորակը (բարձրորակ ժամանակակից պրոթեզը չի կարող 10.000 դրամ արժենալ): Միայն բարձրորակ պրոթեզը կարող է ստեղծել լիարժեք հարմարավետություն, վերադարձնել հոգեկան հանգստություն և ինքնավստահություն: Բացի այդ` նման պրոթեզը Ձեզ կծառայի երկար տարիներ:
Ծանոթություն և առաջին փորձումը
Հիվանդանոցում
Դուք հենց նոր վիրահատվել եք: Հազար ու մեկ միտք է պտտվում Ձեր գլխում: Ի՞նչ է հիմա լինելու: Մտածելու շատ բան կա` աշխատանք, ընտանիք, ընկերներ… Ձեր կյանքը… ինչպիսին էր այն և ինչպիսի՞ն է լինելու…
Առաջին հերթին պետք է վարժվել նոր իրավիճակին, որի համար ժամանակ է պետք: Ոչ բոլոր կանայք են ունակ ինքնուրույն ոտքի կանգնել: Ահա երբ է ընկերների և ընտանիքի օգնությունը հատկապես կարևոր:
Նման իրավիճակում պակաս կարևոր չէ արտաքին տեսքի մասին հոգալը, որին օգնության կգա կրծքագեղջի պրոթեզը, որպեսզի Ձեր արտաքին տեսքը վիրահատությունից հետո ոչնչով չտարբերվի նախկինից: Միայն այն պրոթեզները, որի մեջ դուք Ձեզ առավել հարմարավետ կզգաք, կարող են հիմք դառնալ նորմալ կյանք վերադառնալուն:
Ձեր առաջին պրոթեզը և կրծկալը
Խորհրդատուի օգնությամբ ընտրում եք առաջին հետվիրահատական պրոթեզը և կրծկալը: Կարևորը, որ Ձեզ հարմարավետ զգաք, շարժումները չկաշկանդվեն: Իհարկե, առաջին պրոթեզը և կրծկալը միայն ժամանակավոր լուծում են: Սովորաբար դա փափուկ հյուսվածքից պրոթեզ է, և փափուկ բամբակե կրծկալ: Նման տարբերակը կիրառվում է` կանխելու ցանկացած սեղմում կամ անհանգստություն, երբ սպին դեռևս շատ նուրբ է, կամ ճառագայթային բուժում եք ստանում: Իսկ երբ սպին ամբողջությամբ ձևավորվում է ու ավարտվում է ճառագայթային բուժման կուրսը, կարող եք ընտրել սիլիկոնե պրոթեզ և առավել սեղմ գրկող կրծկալ:
Անպայման այցելեք պրոթեզոլոգին` հետվիրահատական պրոթեզի կրման 4-րդ ամսից ոչ ուշ:
ՀԱՍՑԵ | ՀՀ, 0002, Երևան, Կենտրոն, փող. Դերենիկ Դեմիրչյան 40 |
ՀԵՌԱԽՈՍ | +374 10 58 16 87 , +374 94 71 0 850 , +374 91 53 78 42 |
Կարդացեք նաև
Ոտնաթաթի խնդիների մեծամասնությունը ամբողջ աշխարհում կապում են հարթաթաթության հետ` պաթոլոգիական վիճակ, որի դեպքում տեղի է ունենում ոտնաթաթի ջիլային համակարգի թուլացում և կամարի բարձրության նվազում...
«Կինեզիս» բժշկական կենտրոնն առաջարկում է հատուկ նյութից պատրաստված, հիշողության էֆեկտով «խելացի» բարձեր: Այսպիսի օրթոպեդիկ բարձերը մարմնի տաքության և քաշի ազդեցության տակ ընդունում են մեր գլխի...
Ուրախ ենք հայտնել, որ 2015 թվականից «Կինեզիս» ընկերությունը «Օրտո.Նիկ» ռուսական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է: «Օրտո.Նիկ» ընկերության գործունեության հիմնական ուղղությունը ոտնաթաթի օրթոպեդիկ միջատակերի...
Ս.Վ. Մալայանի անվ. Ակնաբուժական կենտրոնում տեսողության շտկումը բացառիկ ֆեմտովարկյանային լազերի միջոցով, որը կանխատեսելի ճշգրտություն և անվտանգություն է...
Վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանում միջին բուժաշխատողը օրեկան ավելի քան 9 ժամ (540 րոպե) անց է կացնում է հիվանդանոցում (ամսեկան ավելի քան 176 ժամ)...
Այսօր հայաստանյան շուկայում ոլորտի խոշորագույն առաջատարներից Մեդտեխսերվիս ընկերությունը իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով: Ունենալով տարբեր աստիճանի հագեցվածության...
Այսօր հայաստանյան շուկայում ոլորտի խոշորագույն առաջատարներից Մեդտեխսերվիս ընկերությունն իր սպառողներին է ներկայանում ատամնաբուժական համակառույցների լայն ու բազմազան տեսականիով...
Ամերիկացի գիտնականներն ստեղծել են ներարկիչ, որը հնարավորություն է տալիս դեղորայք ներարկել հզոր մագնիսի և էլեկտրականության օգնությամբ...
Ակկու-Չեկ Պերֆորմա սարքավորումը նախատեսված է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը որոշելու համար` Ակկու-Չեկ Պերֆորմա թեսթ-երիզի օգնությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն